Առաջընթացը բանակում Սեյրան Օհանյանի համար ակնհայտ է

Առաջընթացը բանակում Սեյրան Օհանյանի համար ակնհայտ է

PanARMENIAN.Net - Հայ հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ միշտ էլ դրական է եղել, ընդգծել է լրագրողներին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Կան մի քանի կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն ինչ շահարկել: Չեմ ուզում ասել, որ բանակում ամեն ինչ իդեալական է, սակայն առաջընթացն ակնհայտ է, բոլոր առումներով»,-հայտարարել է նա: Մասնավորապես նա ընդգծել է կարևորագույն խնդիրը, որը դրված է բանակի առջև` սահմանների պաշտպանություն և մարտական հերթապահություն, սահմանային ինժեներական կառույցների ամրապնդում, նոր սպառազինության ձեռքբերում, ԶՈւ նյութատեխնիկական բազայի ամրապնդում: Նախարարը նաև նկատել է, որ «2011թ ուսումնական տարին բանակի համար հաջող էր`կարգապահության և զոհերի նվազման տեսանկյունից»:

Ընդ որում, նա նկատել է, որ այդ վիճակագրությունը մյուս կողմից անընդունելի է, քանի որ «ցանկացած կորուստ` ցավ է: Յուրաքանչյուր կորուստ մենք ողբում ենք հարազատների հետ, և խիստ միջոցներ ձեռնարկում ոչ միայն հրամանատարական անձնակազմի, այլ բոլոր մեղավորների նկատմամբ: Իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքի միջոցով փորձում ենք անել ամեն բան, որ բացթողումներ չլինեն»:

Օհանյանն ընդգծել է, որ բանակի ձևավորման շնորհիվ, հատկապես վերջին տարիներին, հասարակություն-բանակ կապն օրեցօր ամրանում է: «Ունենք հասարակական կազմակերպությունների և անհատների լայն շրջանակ, ում հետ մենք համագործակցում ենք և նրանց առաջարկությունների, կարծիքների, կառուցողական մոտեցման շնորհիվ, օրեցօր բարելավում, շտկում ենք բանակում տիրող իրավիճակը»,-հավելել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---