Էրդողանը Ֆրանսիային սպառնում է պատասխան քայլերով Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում

Էրդողանը Ֆրանսիային սպառնում է պատասխան քայլերով Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Սենատում այսօր քննարկվելիք ցեղասպանությունների, այդ թվում`Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել:

Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ը, վարչապետը նշել է, որ տվյալ օրինագիծը համարվում է Սարկոզիի նախընտրական ծրագիրը: «Մենք պատասխան քայլեր կձեռնարկենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում»,-ընդգծել է նա:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Խորհրդարանի վերին պալատը օրինագիծը կքննարկի հունվարի 23:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---