23 հունվարի 2012 - 15:29 AMT
Սեպտեմբերին, հավանաբար, Հայաստանում հիմնադրվելու է Երաժշտական ակադեմիա

2012 թ-ի սեպտեմբերին Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ստեղծվելու է երաժշտական ակադեմիա: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ակադեմիայի ստեղծման նպատակն է ոչ միայն համալրել ֆիլհարմոնիկ նվագախումբը նոր և տաղանդավոր երաժիշտներով, այլև ապահովել Հայաստանի մյուս ` օպերային թատրոնի, Գյումրու և երիտասարդական նվագախմբերը: Մաեստրոն հույս ունի, որ 2020 թ-ին արդեն ակադեմիան կտա բարձրակարգ երաժիշտներ: Ակադեմիա կնդունվեն 5-6 տարեկան հասակում, խիստ ընտրության շնորհիվ և ղեկավարի խոսքով 2-3 տարի հետո արդեն պետք է բացահայտվեն տաղանդավոր երեխաներ:

Ակադեմիայում երեխաները ոչ միայն կսովորեն անվճար հիմունքներով, այլև հնարավոր է կրթաթոշակ ստանան: Այնտեղ դասավանդելու են բարձրակարգ մասնագետներ: