23 հունվարի 2012 - 15:50 AMT
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է Սլավիկ Հայրապետյանը

Հունվարի 23-ին անգլիական Շեֆֆիլդ քաղաքում մեկնարկում է Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությունն անցնում է Motorpoint Arena Sheffield արենայում և կավարտվի հունվարի 29-ին:

Ինչպես հայտնում է առաջնության պաշտոնական կայքը, առաջնությանը մասնակցում են ավելի քան 200 գեղասահորդներ աշխարհի 39 երկրներից:

Տղամարդկանց մարզաձևում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը ելույթը կսկսի նախնական փուլից: Եվրոպայի 2011թ. առաջնության արդյունքներով, մեկից ավելի մասնակից (զույգ) ներկայացնելու իրավունք են ստացել Ֆրանսիան, Չեխիան, Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Իսպանիան ու Շվեդիան: