Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել են հրաժարվե՞լ մաքսիմալիստական դիրքորոշումներից Ղարաբաղի հարցում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել են հրաժարվե՞լ մաքսիմալիստական դիրքորոշումներից Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Հայաստանի նախագահները երկուշաբթի օրը Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը խոստովանել են ծայրահեղ դիրքորոշումներից հետ կանգնելու անհրաժեշտությունն ու արտահայտվել իրենց դիրքերի մոտեցման ուղղությամբ ջանքերի շարունակման օգտին, հաղորդել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կողմերն ընդհանուր ըմբռնում են արձանագրել, ինչը հետագա առաջընթացի համար, իսկ այն ակնհայտ է, անհրաժեշտ է, ինչպես արտահայտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները` Դմիտրի Մեդվեդևի օժանդակությամբ, հետ կանգնել մաքսիմալիստական դիրքորոշումներից»,- ասել է Լավրովը լրագրողներին հանդիպման ավարտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` հունվարի 23-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է «այն հարցերի ողջ համալիրը, որոնք դեռևս համաձայնեցված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավրոման հիմնարար սկզբունքների նախագծում»: Նախագահները «կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ թեմաների շուրջ և հանգել այն եզրակացության, որ աշխատանքը պետք է շարունակել»,- հավելել է նա:

«Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադիր հաշտության պայմանագրի մշակմանը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը` որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» անդամ «կշարունակի ջանքերը կողմերի դիրքերի մոտեցման ուղղությամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---