Լավրով. Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդներից ակնկալում են կոնկրետ առաջարկներ միջադեպերի քննության հարցում

Լավրով. Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդներից ակնկալում են կոնկրետ առաջարկներ միջադեպերի քննության հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները միջնորդներից ակնկալում են կոնկրետ առաջարկներ ԶՈւ շփման գծում միջադեպերի քննության հարցում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Մեկնաբանելով նույն օրը կայացած ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, Լավրովը հիշեցրել է, որ նախորդ տարվա մարտին Սոչիում նման հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը «շահագրգռվածություն էին հայտնել շփման գծում միջադեպերի քննության հարցում»: «ՄԽ համանախագահները զեկույց են նախապատրաստել, որտեղ նկարագրվում է միջադեպերի քննության մեխանիզմը, որն այսօր ներկայացվել է նախագահներին»,-ասել է նա: Ըստ նրա, «առաջնորդները հանձնարարել են շարունակել աշխատանքը՝ ելնելով նրանից, որ հարկավոր է մշակել նման միջադեպերի հետաքննության կոնկրետ կարգը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---