23 հունվարի 2012 - 18:16 AMT
ՃՈ արագաչափ սարքերը մեկ շաբաթում արձանագրել են արագության գերազանցման 4200 դեպք

Հունվարի 16-ից ՀՀ ոստիկանության կողմից գործարկված արագաչափ սարքերի միջոցով արդեն իսկ կազմվել է քաղաքացիների կողմից թույլատրվող արագության գերազանցման վերաբերյալ 4200 որոշում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը` նշելով, որ այլ տեսակի խախտումների մասին դեռևս չի կարող տեղեկատվություն հաղորդել:

Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվել են 2012 թ. հունվարի 16-ից:

Արագաչափ սարքերը տեղակայված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):