23 հունվարի 2012 - 21:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության մասին օրինագծի քննարկումներից անցում է կատարվել դեբատներին

Ֆրանսիայի Սենատում ավարտվել են ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկման ելույթները, և մեկնարկել են դեբատները:

Դեբատների ընթացքում պատգամավոր Ժան-Պյեռ Սյոռը կարծիք է հայտնել, որ օրինագծի ընդունումն անարդար կլինի մյուս ժողովուրդների հանդեպ: «Ինչու է Ֆրանսիան միայն երկու ցեղասպանություն ճանաչել, դա խտրականություն է»,- հայտնել է նա` հավելելով, որ Հոլոքոստի հետ կապված դեպքը փոքր-ինչ տարբերվում է, որովհետև Հոլոքոստը միջազգային ճանաչում է ստացել:

2011թ. դեկտեմբերի 22-ին ստորին պալատն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

ՖՈՏՈՇԱՐՔ