23 հունվարի 2012 - 21:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ մի քանի քվեարկություն տեղի կունենա

Ֆրանսիայի Սենատի անդամ Սոֆի Ժուասսանի պնդման համաձայն, այսօր Սենատում ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի վերաբերյալ մի քանի քվեարկություն տեղի կունենա:

Առաջինը կանցկացվի ավելի վաղ օրինագծի դեմ արտահայտված սահմանադրական հարցերի հանձնաժողովի որոշման վերաբերյալ քվեարկությունը:

Տվյալ դեպքում որոշման դեմ քվեարկությունը կլինի հօգուտ օրինագծի ընդունման: Այնուհետև կանցկացվի օրինագծում փոփոխությունների ներմուծման մասին առաջարկների վերաբերյալ քվեարկություն և միայն դրանից հետո սենատորները կքվեարկեն օրինագծի ընդունման կամ մերժման օգտին:

Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին: Օրինագիծը մերժելու մասին առաջարկությունն ընդունվել է 23 «կողմ» և 9 «դեմ» ձայներով, 8 –ը ձեռնպահ են մնացել:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

ՖՈՏՈՇԱՐՔ