Սենատը քվեարկել է Ցեղասպանության մասին օրինագիծը չընդունելու մասին Սահմանադրական հանձնաժողովի որոշման դեմ

Սենատը քվեարկել է Ցեղասպանության մասին օրինագիծը չընդունելու մասին Սահմանադրական հանձնաժողովի որոշման դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սենատորները քվեարկել են ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը չընդունելու մասին Սենատի Սահմանադրական հանձնաժողովի որոշման դեմ: Սա առաջին քայլն է օրինագծի ընդունման ուղղությամբ:

Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին:

Օրինագիծը մերժելու մասին առաջարկությունն ընդունվել է 23 «կողմ» և 9 «դեմ» ձայներով, 8-ը ձեռնպահ են մնացել:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

11  Ցեղասպանության ճանաչման համար պայքարողները
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---