24 հունվարի 2012 - 09:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թուրքիայի արդարադատության նախարարություն. Ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը Թուրքիայի նկատմամբ մեծագույն անարդարություն է

Թուրք քաղաքական գործիչները և դիվանագետները հանդես են եկել Ֆրանսիայի Սենատի որոշման խիստ քննադատությամբ: Վերջինս ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրնագիծը, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Երբ հայտնի դարձան քվեարկության արդյունքները, Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը CNN Turk հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ «օրինագիծը գերագույն անարդարություն է և Թուրքիայի հանդեպ ծայրահեղ անհարգալից»: Նա հավելել է, որ տվյալ որոշումը «օրինական ուժ չունի»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

ՖՈՏՈՇԱՐՔ