24 հունվարի 2012 - 10:28 AMT
Dubai Matchworld Cup առաջնությունում բրոնզի համար խաղում «Շախտյորը» պարտություն է կրել Տաշքենդի «Բունդերկորից»

Դեկտեմբերի 23-ին Դոնեցկի «Շախտյորը» Dubai Matchworld Cup-2012 առաջնությունում երրորդ տեղի համար խաղացել է «Բունդերկորի» դեմ:

Առաջինը հաշիվը բացել են «Բունդերկորի» ֆուտբոլիստները, և 0:1 հաշվով թիմերը հանգստի են գնացել: Երկրորդ խաղակեսում «Շախտյորի» կազմում փոփոխություններ են տեղի ունեցել և խաղադաշտ է դուրս եկել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 61-րդ րոպեին Դուգլաս Կոստան հաշիվը հավասարեցրել է` 1:1:

Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, ապա պենալտիներով` 5:4 հաշվով հաղթանակ է տարել «Բունդերկորը»: «Շախտյորը» արդեն վերադարձել է Դոնեցկ և հունվարի 25 կսկսի մարզումները: