24 հունվարի 2012 - 10:57 AMT
Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական խաղում հաղթել է մոլդովական «Շերիֆին»

Դոնեցկի «Մետալուրգը» շարունակում է ուսումնամարզական հավաքը թուրքական Բելեկում: Հունվարի 23-ին «Մետալուրգը» ընկերական խաղ է անցկացրել մոլդովական «Շերիֆի» հետ և հաղթանակ տարել 1:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ են դուրս եկել առաջին խաղակեսում:

«Մետալուրգի» մարզիչ Վլադիմիր Պյատենկոն մեկնաբանել է խաղի ընթացքը, նշելով, որ նրանց հաղթանակն օրինաչափ էր: «Թեև մենք գոլ խփեցինք միայն 11-մետրանոց նիշից, կարևոր է այն, որ մենք հակառակորդի նկատմամբ առավելություն ունեինք ամբողջ խաղի ընթացքում: Խաղը հեշտ չէր: Մեզ դիմակայում էր փորձառու հակառակորդ, որը Մոլդովայի առաջնության առաջատարներից է: «Շերիֆը» անընդհատ խաղում է Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում: Նրանք ունեն հարուստ միջազգային փորձ»,-Պյատենկոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: