31 հոկտեմբերի 2003 - 23:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ
Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Ինչպես հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունում, նիստի ընթացքում քննարկվել է փաստաթղթի լրամշակված տարբերակը, որը հավանության է արժանացել նաեւ կառավարող քաղաքական կոալիցիայի` Հայաստանի հանրապետական կուսակցության, ՀՅԴ-ի եւ Օրինաց Երկրի կողմից: Հավանություն տալով հակակոռուպցիոն ծրագրին` համակարգող հանձնաժողովն առաջարկել է այն ներկայացնել կառավարության առաջիկա նիստի քննարկմանը: Գործադիր իշխանության կողմից հավանության արժանացած նախագիծը այնուհետեւ կներկայացվի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք եւս իրենց աջակցությունն են ցուցաբերել վերոհիշյալ նախագծի ստեղծման աշխատանքներին: