24 հունվարի 2012 - 12:49 AMT
Բախտիյար Սադիղով. Ադրբեջանի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին խորհրդանշական է

Ադրբեջանի մասնակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններին խորհրդանշական բնույթ է կրում, գտնում է միլի մեջլիսի պատգամավոր Բախտիյար Սադիղովը: Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, «Ադրբեջանի» գլխավոր խմբագիր Սադիղովը հայտարարել է SalamNews-ին, որ եթե ադրբեջանական կողմը չմասնակցի հայկական կողմի հետ հանդիպումներին, «ապա Հայաստանը կօգտվի դրանից ու կփորձի աշխարհին հասցնել, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ ձգտում է պատերազմի»:

«Ադրբեջանական կողմը հենց այդ տեսակետից է մասնակցում բանակցություններին ու շանս է տալիս Հայաստանին»,-ասել է նա: Սադիղովը նշել է, որ որպես պատգամավոր և լրագրող չի հավատում ԵԱՀԿ ՄԽ արդյունավետ գործունեությանը: «Մինսկի խումբն ուղղակի ջանում է կանխել պատերազմը: Դա հիանալի են հասկանում ադրբեջանական ժողովուրդն ու հանրությունը»: