24 հունվարի 2012 - 12:50 AMT
2011թ Ռուսաստան է արտահանվել 25 տոննա հայկական պանիր

Այսօրվա դրությամբ, «Հայկական պանիր» բրենդը գրանցված է Ռուսաստանի և ԱՄՆ առևտրային համակարգերում:Այս մասին հունվարի 24-in Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Ըստ նրա, սկզբնական փուլում, բրենդի ամրագրման համար, ԶՀԿ կենտրոնացել է ռուսական շուկայում: «2011թ Ռուսաստան է արտահանվել 25 տոննա հայկական պանիր»,-հայտարարել է նա:

Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմի հետ արդեն հայկական պանրի արտահանման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի ընդհանուր արժեքը 1.5 մլն դոլար է: Կառույցի առաջ, ըստ նրա, խնդիր է դրված միջազգային շուկաներ մտնելու արգելքները մեղմել: Այս առնչությամբ նա հիշեցրեց, որ ԵՄ հետ բանակցություններ են տարվում ազատ առևտրի գոտուն միանալու համար: Հայ արտադրողների տվյալներով, տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 17 հազար տոննա պանիր,որոնցից արտահանվում է 200-400 տոննան: Հայաստանում արտադրվում է ավելի քան 25 տեսակ պանիր, որոնցից շատերը զուտ հայկական են: «Հայկական պանիր» ՓԲԸ հիմնադրվել է 2010թ`Պանիր արտադրողների միության և ԶՀԳ կողմից: «Հայկական պանիր» ընկերությունը ստեղծվել է արտադրության արտանաման ծավալները ավելացնելու համար: