Կիրո Մանոյան. Սարկոզին կստորագրի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Կիրո Մանոյան. Սարկոզին կստորագրի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կստորագրի ցեղասպանությունների այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում օրինագծի ընդունումը՝ Մանոյանն ասել է, որ շատ կարևոր է նման օրինագծի ընդունումը Թուրքիայի սահմաններից դուրս, ինչը վկայում է այնպիսի դիրքորոշման առկայության մասին, որը հետագայում կարող է շղթայական ռեակցիա առաջացնել:

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, հավանաբար, օրինագծի ընդունումը չի անդրադառնա դրանց զարգացման վրա, քանի որ դրանք առանց այդ էլ սառեցված են»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիային ձեռնատու է ստատուս-քվոյի պահպանումը:

Մեկնաբանելով Ֆրանսիայի հասցեին ուղղված թուրքական սպառնալիքները՝ Մանոյանն ասել է, որ «առաջիկայում հարաբերությունների որոշ սառեցում կլինի, սակայն, դա առաջին հերթին կվնասի Անկարային»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

11  Ցեղասպանության ճանաչման համար պայքարողները
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---