24 հունվարի 2012 - 13:30 AMT
Այսօր ամերիկյան կինոակադեմիան կհայտարարի «Օսկարի» հավակնորդներին

Ամերիկյան կինոակադեմիան երեքշաբթի կհայտարարի կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակի՝ «Օսկար» ոսկե արձանիկների ստացման հավակնորդներին: Մրցանակը շնորհվում է 28 անվանակարգերում, փակ քվեարկության միջոցով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մրցանակների քանակով ֆիլմերի մեջ դեռևս առաջատարն է ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի «Արտիստը», որը հանդիսատեսին տեղափոխում է համր կինոյի աշխարհ, և Ալեքսանդր Փեյնի ժամանակակից «Ժառանգները» դրաման:

ԱՄՆ-ում բարձր են գնահատում Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» արկածային ֆիլմի հնարավորությունները և Թեյն Թեյլորի «Աղախինը» դրաման: Այս 4 ֆիլմերն, անկասկած, կհայտնվեն լավագույն ֆիլմերի տասնյակում:

Դերասաններից, անխոս, մրցանակներ կստանան Ջորջ Քլունին, Բրեդ Պիտը, Ժան Դյուժարդին: Մրցանակի կարող են հավակնել նաև Լեոնարդո դի Կապրիոն, Մայքլ Ֆասբենդերը, Գերի Օլդմենը և Մայքլ Շենոնը:

Դերասանուհիների մեջ առանձնացնում են դերերի «եռյակը», որոնք խաղացել են Մերիլ Սթրիպը («Երկաթե տիկին»), Վայոլա Դևիսը («Աղախինը») և Միշել Ուիլյամսը («Յոթ օր և գիշեր Մերիլինի հետ»):

Հանդիսատեսը ինտերնետում ուզում է արձանիկ ստացած մրցանակակիրների թվում տեսնել նաև Ռունի Մարային, Թիլդա Սուինթոնին, Ջուդի Ֆոսթերին, Շարլիզ Տերոնին, Քիրստեն Դանթսին:

Ոսկե արձանիկների հանձնման արարողությունը կկայանա փետրվարի 26-ին և կհեռարձակվի 225 երկրների ուղիղ եթերում: