17 ապրիլի 2003 - 22:44 AMT
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Ժնեվի գրասենյակի տնօրեն Սերգեյ Օրջոնիկիձեն այսօր քննարկել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը անդրադարձել են նաեւ իրաքյան հիմնախնդրին, մասնավորապես, ՄԱԿ-ի հնարավոր մասնակցությանը Իրաքի ետպատերազմյան վերականգնմանը: