24 հունվարի 2012 - 13:39 AMT
Երևանում ձյան հետևանքները վերացնելու նպատակով ծախսվել է 194.2 տ տեխնիկական աղ և 436.3 խմ ավազ

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու, փողոցներւմ անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով հունվարի 23–ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 194.2 տ տեխնիկական աղ և 436.3 խմ ավազ, գործի է դրվել 128 հատուկ մեքենա-մեխանիզմ:

Ներկայում վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում բակային տարածքներում ձյան մաքրման ուղղությամբ։