24 հունվարի 2012 - 13:40 AMT
Իջևան-Աղավնավանք ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է

Հունվարի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Աղավնավանք ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել գետափնյա հատվածը:

Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վարորդը` 56-ամյա Աշոտ Մալյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: