Էդուարդ Շարմազանով. Ֆրանսիայի Սենատի որոշումն օրինակ կծառայի մյուս առաջատար պետությունների համար 24 հունվարի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարևոր է ոչ միայն հայ-ֆրանսիական հարաբերությունների, այլ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսակետից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Գտնում եմ, որ Ֆրանսիան ցույց տվեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրինակ կծառայի մյուս առաջատար պետությունների համար, օրինակ կծառայի նաև այն առումով, որ ցեղասպանության ժխտումը նույնպիսի հանցագործություն է, ինչպես ցեղասպանություն իրագործելը»,-ասել է նա: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |