24 հունվարի 2012 - 14:47 AMT
Մուբարաքի փաստաբանը փախե՞լ է Կահիրեից

Ֆարադ ադ Դիբը, որը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի անձնական փաստաբանն է և օրերս հանդես էր եկել տապալված ռեժիմի պաշտպանական խոսքով, ստիպված էր շտապ լքել Կահիրեն իր հասցեին հնչած սպառնալիքների պատճառով, հաղորդում է MIGnews-ը:

Ըստ հավաստի աղբյուրների, հայտնի իրավապաշտպանը վերջին ամիսներին ճնշման է ենթարկվել նախկին նախագահի հակառակորդների կողմից: Սպառնալիքները տառացիորեն թափվում էին նրա վրա ինտերնետում, նա ստանում էր դրանք հեռախոսով: Նրա գրասենյակը մշտապես շրջափակված էր պիկետներով:

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ստիպված էր հրաժարական տալ 2011թ. փետրվարի 11-ից չդադարող ժողովրդական հուզումների ալիքի վրա: Իշխանությունն երկրում անցավ զինվորականների ձեռքը: