Մետաղների գների տատանումները դեռ թույլ են տալիս հայկական ընկերություններին շահույթով աշխատել

Մետաղների գների տատանումները դեռ թույլ են տալիս հայկական ընկերություններին շահույթով աշխատել

PanARMENIAN.Net - Հայաստանը դիտարկում է զարգացման տարբեր սցենարներ՝ մետաղների համաշխարհային գների տատանումների հետ կապված ինչպես պրակտիկ կիրառման առումով, այնպես էլ որպես տնտեսական մոդելներ, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Արտահանման ընդհանուր ծավալում լեռնահանքային արդյունաբերության ու մետալուրգիայի բաժինը կազմում է 50 տոկոս»,-ասել է նա մամլո ասուլիսում:

Նախարարը հավելել է, որ մետաղների համաշխարհային գների տատանումները դեռևս թույլ են տալիս հայկական ընկերություններին շահույթով աշխատել: «Պղնձի գների առումով դեռ մտավախություններ չկան, ինչպես մոլիբդենի դեպքում, որտեղ նվազում է արձանագրվում»,-ասել է նա:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, մետաղների համաշխարհային շուկան դեռ թույլ է տալիս ընկերություններին իրականացնել մեկնարկած ներդրումային ծրագրերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---