Samsung-ը հաղթել է Apple-ին դատական հայցում

Samsung-ը հաղթել է Apple-ին դատական հայցում

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը պարտվել է Samsung ընկերությանը դատական «պատերազմում»։ Նիդերլանդների դատարանը քննում էր Apple –ի դատական հայցն ընդդեմ Samsung-ի։ Ընկերությանը մեղադրում են iPad-ի հեղինակային իրավունքները խախտելու մեջ՝ նմանեցնելով Samsung-ի Galaxy պլանշետը iPad-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշենք, որ Apple-ը բողոքարկել էր հոլանդական դատարանին՝ պնդելով, թե Galaxy պլանշետները iPad-ի կրկնօրինակն են։ Սակայն դատարանը չի ընդունել բողոքը։ Դատը կրկին հաղթել է Samsung-ը։

Միայն 2011-ին երկու հսկա ընկերությունները միմյանց դեմ հանդես են եկել 30 դատական հայցերով տարբեր երկրների դատական ատյաններում։ Apple-ը պնդում է, որ Samsung-ը կրկնօրինակել է իր iPad-ն ու iPhone-ը՝ վերածելով Galaxy-ի սմարթֆոնի և պլանշետի։ Իսկ Samsung-ն էլ ճիշտ դրա հակառակն է պնդում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---