Քեն Խաչիկյան. Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի

Քեն Խաչիկյան. Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններն երբեք վերջնականապես չեն կարգավորվի: Նման կարծիք է հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում:

«Թուրքիան այժմ հասել է այն աստիճանի, երբ ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնար է: Նման օրինագծերի ընդունումն ու դրանց արձագանքը դրա ապացույցն են»,-ասել է Խաչիկյանը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ապա Խաչիկյանը դա գնահատել է որպես մեծ հաղթանակ հայերի համար, առաջին հերթին Հայ Դատի ներկայացուցիչների համար, որոնք երկար տարիներ են աշխատել այդ ուղղությամբ»:

Նա հավելել է, որ մյուս երկրները ևս կարող են հետևել Ֆրանսիայի օրինակին:

Ֆրանսիայի հետ կապերը խզելու թուրք իշխանությունների սպառնալիքների վերաբերյալ Խաչիկյանը նշել է, որ հարաբերությունների վատթարացում տեղի կունենա, ոչ այնքան երկար ժամանակով և շուտով Թուրքիան կրկին կսկսի համագործակցել պաշտոնական Փարիզի հետ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---