2011 թվականին McDonald's-ի մաքուր եկամուտն աճել է 11 տոկոսով` հասնելով 5,5 մլրդ դոլարի

2011 թվականին McDonald's-ի մաքուր եկամուտն աճել է 11 տոկոսով` հասնելով 5,5 մլրդ դոլարի

PanARMENIAN.Net - McDonald's արագ սննդի սրճարանների հանրահայտ ցանցի մաքուր եկամուտը 2011 թվականին աճել է 11 տոկոսով` հասնելով 5,5 մլրդ դոլարի: Ինչպես նշում է ՌԲԿ-ն, անցյալ տարի այդ թիվը կազմել է 4,95 մլրդ դոլար: McDonald's-ի շահույթը 2011-ին ավելացել է 12 տոկոսով` 24,1 մլրդ դոլարից հասնելով 27 միլիարդի, գրում է ՌԲԿ-ն:

2011թ. արդյունքներով փորձագետները կանխատեսում էին 27 մլրդ դոլարի շահույթ և 5,23 դոլարի չափով:

McDonald's Corp. հիմնադրվել է 1955 թվականին: Սկզբում այն ղեկավարում էին Դիկ և Մակ Մակդոնալդ եղբայրները: Ընկերության արագ սննդի սրճարանները գտնվում են աշխարհի ավելի քան 100 երկրներում: Ներկայումս McDonald's-ը արագ սննդի սրճարանների` աշխարհի խոշորագույն ցանցն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---