ՀՀ դատական ակտերի կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ԴԱՀԿ մամլո ծառայությունից։

Ծառայության վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության մայոր Իշխան Մխիթարյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալ: Միհրան Պողոսյանի այլ հրամաններով Վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության կապիտան Հարություն Սարգսյանը` Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալ, իսկ վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության փոխգնդապետ Արման Սիմոնյանը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, վերլուծական և կազմտեսչական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Արմեն Մանուկյանը` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանն ազատվել է աշխատանքից, վերջինիս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վերլուծական և կազմտեսչական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության ավագ լեյտենանտ Ռազմիկ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---