Ֆրանսիան չի բողոքարկի Ցեղասպանության մասին օրինագծը Սահմանադրական խորհրդում

Ֆրանսիան չի բողոքարկի Ցեղասպանության մասին օրինագծը Սահմանադրական խորհրդում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակկուայեն հրաժարվել է հանրապետության Սահմանադրական խորհրդում վիճարկել երկրում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի օրինականությունը: Համապատասխան հայտարարությամբ նա այսօր հանդես է եկել լրագրողների առջև:

«ՍԽ-ում օրինագծի բողոքարկման հարց չկա»,- ընդգծել է Ակկուայեն: «Անհրաժեշտ է հասնել նրան, որ բոլոր շահագրգռված կողմերը հանգստություն պահպանեն: Կարևոր է բացատրել մեր թուրք բարեկամներին, որ այս փաստաթղթի տեքստն ուղղված չէ նրանց դեմ, չնայած որ նրանք այլ տեսակետի են հակված»,- նշել է Ազգային ժողովի նախագահը:

Բացի Ակկուայեից ՍԽ այս փաստաթղթի սահմանադրականության մասին հայց ներկայացնելու իրավունք ունեն վերին պալատի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և առնվազն 60 հոգուց բաղկացած խորհրդարանականների խումբ: Սակայն սույն փաստաթուղթը մշակվել է «Միություն հանուն ժողովրդական շարժման» նախագահամետ կուսակցության ներկայացուցիչների կողմից և հավանության արժանացել Ելիսեյան պալատում, այնպես որ այն հավանականությունը, որ Սարկոզին կհրաժարվի ստորագրել այս օրինագիծը կամ դրա պատճառով ՍԽ կդիմի, չափազանց փոքր է: Իսկ ինչ վերաբերում է Բելին, ապա նա դեռևս նախքան քվեարկությունը Սենատում հայտնել էր այդ նախաձեռնությանն օժանդակելու պատրաստակամության մասին:

Երկուշաբթի օրը ֆրանսիական խորհրդարանը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` 1915-1917թթ. Օսմանայն կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Պոտենցիալ խախտողին սպասվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիայում, որը սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում, մինչև վերջ հույս ուներ, որ թուրքամետ ուժերն այդ երկրում կվիճարկեն նախօրեին Սենատի ընդունած օրինագիծը Սահմանադրական խորհրդում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---