25 հունվարի 2012 - 09:43 AMT
ԱՄՀ. Ներկայիս պարտքային ճգնաժամը հաղթահարելու համար կարող են տասնամյակներ պահանջվել

Ներկայիս պարտքային ճգնաժամի հաղթահարման համար կարող է պահանջվել մի քանի տասնամյակ: Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պիկային ցուցանիշների կրճատման համար 2 տասնամյակ պահանջվեց, այժմ ևս կարող է նույնքան պահանջվել կամ ավելին»,-հայտարարել է Բլանշարը` ներկայացնելով հիմնադրամի` համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ կանխատեսումներով, զեկույցը: