Նիկոլյա Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Նիկոլյա Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Հյաոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ուժ կստանա երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով նախագահական վարչակազմը: «Նախագահը կստորագրի օրենքը նախատեսված ժամկետներում, այսինքն` երկու շաբաթվա ընթացքում»,-ընդգծել են Ելիսեյան պալատում:

Հունվարի Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունվել էր ստորին պալատի կողմից: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն:

Թուրքիան ծայրահեղ ցավագին է արձագանքել այդ օրենքի ընդունմանը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---