25 հունվարի 2012 - 11:23 AMT
Նախարար. Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն ամենակարևոր որոշումը կլինի վերջին 300 տարում

Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն ամենակարևոր որոշումն էր վերջին 300 տարում: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը: Ինչպես հայտնում է BBC-ին, նախարարը հերթական անգամ արտահայտվել է 2014թ. հանրաքվե անցկացնելու օգտին: Ալեքս Սալմոնդը հիմնավորեց դա նրանով, որ սահմանադրական կառուցվածքի հիմնարար փոփոխություները «խելամիտ ժամկետներ» են պահանջում: Ըստ նրա, Շոտլանդիան կարող է «ուղենիշ լինել առաջադեմ հայացքների համար»:

Նա նշել է, որ Շոտլանդիայի ներկայիս սահմանադրական կառուցվածքը նշանակում է, որ նա չի կարող գնալ փոփոխությունների ճանապարհով, որքան էլ ցանկանա:

Սալմոնդը նաև հույս է հայտնել, որ հանրաքվեի շուրջ տեղի կունենա կառուցողական բանավեճ: «Չեմ կարծում, որ պետք է շտապել: Հարկավոր է շարադրել բոլոր փաստարկները, լավ քննարկել այս թեման, հետո որպես երկիր գալ որևէ եզրակացության»,-ասել է նա: