25 հունվարի 2012 - 12:02 AMT
Մուգ շոկոլադը այնքան էլ օգտակար չէ

Մարդիկ, ովքեր սիրում են շոկոլադ և արդարանում են, որ այն օգտակար է, պետք է փոխոեն իրենց վերաբերմունքը քաղցրավենքի նկատմամբ, ասում են մասնագետները:

Ընդունված է համարել, որ այդ շոկոլադը պարունակում է բազմաթիվ պրոցիանիդներ, որոնք նպաստում են արյան ճնշման նվազմանը և նպաստում սրտի աշխատանքի կարգավորմանը: Սակայն, չնայած նրան, որ այն ավելի օգտակար է, քան կաթնայինը կամ սպիտակը, այն ավելի կալորիաներով հարուստ է և ավելի հագեցած է յուղերով:

Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս օրական 1-2 փոքր սալիկից ավելի շոկոլադ ուտել: Ավելի լավ է ուշադրություն դարձնել կարմիր խնձորներին: Մեկ խնձորը պարունակում է նույնքան պրոցիանիդներ և 150 կալորիա պակաս, քան 47 գրամ մուգ շոկոլադը: