25 հունվարի 2012 - 13:15 AMT
Աշոտ Մելքոնյանը. Ադրբեջանին չհաջողվեց «փախչել» Մինսկի խմբից

Սոչիի եռակողմ Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպման գլխավոր նվաճումն այն է, որ Ադրբեջանին չհաջողվեց փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կամ դրա լուծումը տեղափոխել այլ կառույցներ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Բանակցային գործընթացը շարունակվում է և որքան էլ Ադրբեջանը փորձի «փախչել» Մինսկի խմբից, դա նրան չի հաջողվի»,-ասել է նա: Ըստ նրա, ՄԽ ձևաչափը փոխելու Ադրբեջանի ցանկությունը բացատրվում է բռնի ուժող Ղարաբաղի հարցը լուծելու ձգտումով: Պատմաբանը նշել է, որ չի հավատում պատերազմի վերսկսման հնարավորությանը, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանում հասկանում են, որ ռազմական գործողությունը հերթական անգամ կարող է տապալվել և հայկական կողմը կարող է հաղթել:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում։ Ուշադրություն դարձնելով խաղաղության համաձայնագրին անցում կատարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցը՝ հաշվի առնելով մինչ այսօր կատարված աշխատանքը: