25 հունվարի 2012 - 13:56 AMT
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանն առաջին տեղն է գրավել Չեխիայի միջազգային առաջնությունում

Հայ դահուկորդներ Սերգեյ Միքաելյանը և Թադևոս Պողոսյանը մարզիչ Արթուր Միքայելյանի զեկավարությամբ հանդես են եկել Գերմանիայի և Չեխիայի միջազգային առաջնություններում:

Չեխիայում Սերգեյ Միքայելյանը 350 դահուկորդներից 20 կմ մարզաձևում լավ արդյունք է ցույց տվել և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Պողոսյանն իր ելույթն ավարտել է 7-րդ հորիզոնականում:

Իսկ Գերմանիայում Միքայելյանը 200 մարզիկներից զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը, հայտնում է Հայասատանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Արդեն փետրվարի 20-ին Էրզրումում մեկնարկում է դահուկասահքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հանդես կգան նաև հայ մարզիկները: