25 հունվարի 2012 - 15:46 AMT
Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ռուս-թուրքական համագործակցությունը, ղարաբաղյան կարգավորումը և իրավիճակը տարածաշրջանում կազմել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման օրակարգի առանցքը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, պատասխանելով լրագրողների հարցերին, Լավրովը նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են, թե կարգավորման ինչ հիմնարար սկզբունքներ կարելի է իրականացնել Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում:

«Հեշտ որոշումներ չեն ակնկալվում: Կաշխատենք բոլոր սիրիական կողմերի հետ, որոնք ցանկանում են նպաստել խաղաղ կարգավորմանը,-ասել է նախարարը:-Մենք համեմատական առավելություններ ունենք նրանց հարցում, ումից կախված է ճգնաժամի կարգավորումը, կաշխատենք համակարգել այդ առավելությունները»,-ասել է նա: