25 հունվարի 2012 - 15:47 AMT
Google-ն իր բոլոր արտադրանքների համար կստեղծի privacy policy-ի մեկ միասնական փաստաթուղթ

Google ընկերությունը միավորելու է իր որոնողական համակարգը, էլփոստ ծառայություն Gmail-ը, սոցիալական ցանց Google+-ը, տեսահոսթինգ YouTube-ը և այլ ծառայությունները՝ հեշտացնելու համար դրանց հետ աշխատանքը։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական բլոգում՝ խոսելով օգտագործողի գաղտնիության քաղաքականության նոր մեկ միասնական փաստաթուղթ ստեղծելու գաղափարի (privacy policy) մասին։«Անկախ այն բանից, թե որ Google ծառայության հետ եք դուք աշխատում, դուք ունենալու եք հնարավորություն օգտագործել մեր ցանկացած այլ արտադրանքը հենց ընթացող՝ բացված պատուհանից»,-նշում է ընկերությունը նոր փաստաթղթերի նկարագրության մեջ։

Google -ի ծառայություններից յուրաքանչյուրը գործելու է առանձին, սակայն դրանց տվյալները փոխկապակցված են լինելու։ Google-ում կատարած ցանկացած որոնում անձնավորված է լինելու՝ հիմնված նախկին որոնումների վրա՝ կատարած թե՛ որոնողական համակարգում, թե՛ youtube-ում և թե՛ այլ որևիցե Google ծառայությունում։

Այս նոր գաղտնիության քաղաքականությունը ուժի մեջ է մտնելու 2012-ի մարտ ամսին։ Մեկ միասնական գաղտնիության քաղաքականությունն իր մեջ ներառելու է ավելի քան 70 այժմ գոյություն ունեցող գաղտնիության քաղաքականության փաստաթղթերը։