25 հունվարի 2012 - 16:30 AMT
ՊՆ-ն ու ԿԳՆ-ն հայտարարել են «Մեր բանակը 20 տարեկան է» թեմայով շարադրությունների մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հայտարարում են «Մեր բանակը 20 տարեկան է» թեմայով շարադրության (բանաստեղծություն, պատմվածք, էսսե) հանրապետական մրցույթ` նվիրված հայկական բանակի օրվան:

Մրցույթին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների աշակերտները: Աշխատանքները մինչև փետրվարի 5-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչություն: Հանրապետական հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: