Այսօր Գյումրիում Սարկոզի է ծնվել

Այսօր Գյումրիում Սարկոզի է ծնվել

PanARMENIAN.Net - Այսօր կեսօրին` ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրիում տղա է ծնվել, որի անունն, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, դրել են Սարկոզի, հայտնում է «Առավոտը»՝ հղում անելով Գյումրու ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանին։

Ծննդատան տնօրենը նշել է, որ ծնողներն ինքնակամ են որոշել երեխային այդ անունը տալ։ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունումից անչափ ոգևորված` նրանք որոշել են իրենց շնորհակալությունն այս կերպ հայտնել:

Փոքրիկ Սարկոզին ծնվել է երեք կիլոգրամ քաշով, Ախուրիկ համայնքից է, իր ծնողների առաջնեկն է, հայրը չի աշխատում: Սարկոզիի երիտասարդ ծնողներին Գյումրու ծննդատանը հանձնել են երեխայի առողջապահության հավաստագիրն ու անձնագիրը, որտեղ արդեն իսկ ֆիքսված է նրա անուն-ազգանունը` Սարկոզի Ավետիսյան:

2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը, Հայաստանում ծնված երկվորյակներին ծնողներն անվանակոչել էին ի պատիվ Ֆրանսիայի նախկին նախագահի՝ Ժակ և Շիրակ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---