Հայաստանը պետք է պատրաստվի Իրանի հարցում Արևմուտքի «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» քաղաքականությանը

Հայաստանը պետք է պատրաստվի Իրանի հարցում Արևմուտքի «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցներն Իրանի հանդեպ անմիջական ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա, սակայն, Հայաստանը պետք է պատրաստ լինի, որ առաջիկայում նրա հանդեպ կարող է ճնշում գործադրվել՝ պահանջելով միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ն Իրանի հարցում փորձում է վարել «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» քաղաքականությունը: Մելիք-Շահնազարյանը նշել է, որ թեև արևմտյան երկրներին չհաջողվեց խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի ու Չինաստանի պատճառով, սակայն, հավանաբար, մինչ մայիսի ավարտը ԱՄՆ Սենատը օրինագիծ կընդունի բոլոր այն երկրների ու ընկերությունների հետ կապերը խզելու մասին, որոնք չեն միանա Իրանի դեմ պատժամիջոցներին:

Քաղաքագետն ասել է, որ Հայաստանը պետք է բացատրի ԱՄՆ-ին ու Եվրոպային, թե որքան կարևոր են իր համար հարաբերություններն Իրանի հետ, կամ վատագույն դեպքում, հնարավոր վնասի փոխհատուցում պահանջի:

Իր հերթին իրանագետ Վարդան Ոսկանյանը ուշադրությունը հրավիրել է հայ-իրանական համատեղ նախագծերի իրականացման ձգձգմանը, մասնավորապես երկաթուղու, Արաքսի վրա ՀԷԿ-ի, նավթամուղի կառուցման հարցում: Ըստ նրա, մեղավորը իրանական կողմն է և Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այդ գործընթացներն արագացնելու ուղղությամբ: «Իրանը պետք է հասկանա, որ Հայաստանն իր համար նույնքան համազոր գործընկեր է, որքան ինքը Հայաստանի համար»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---