Կառլա Բրունին ակտիվորեն մասնակցելու է Սարկոզիի նախընտրական քարոզարշավին

Կառլա Բրունին ակտիվորեն մասնակցելու է Սարկոզիի նախընտրական քարոզարշավին

PanARMENIAN.Net - «Ես կմասնակցեմ քարոզարշավին, որքանով որ դա հնարավոր է: Ես կուղեկցեմ նրան, ինչ էլ որ նա որոշի»,- հայտնել է Ֆրանսիայի նախագահի տիկին Կառլա Բրունին ֆրանսիական Liberation-ին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով Նիկոլյա Սարկոզիի քաղաքական ծրագրերի մասին հաղորդագրությունները` Բրունին նկատել է. «Նա բոլորովին էլ հուսալքված չէ: Դա նրա բնավորությանը հատուկ չէ»:

Ի տարբերություն Սեսիլիա Սարկոզիի` Ֆրանսիայի նախագահի առաջին տիկնոջ, Կառլա Բրունին միշտ ստվերում է եղել, և նրա հայտնվելը հանրության առջև միշտ շատ համեստ է եղել:

Անցյալ կիրակի Նիկոլյա Սարկոզին, զրուցելով լրագրողների հետ, ասել է, որ կհեռանա քաղաքական բեմից և լիովին կփոխի կյանքը, եթե պարտություն կրի ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում, հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---