28 հոկտեմբերի 2003 - 19:27 AMT
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի զինվորական ղեկավարության հրավերով հոկտեմբերի 29-ից 31-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Լազարոս Լոտիդիսը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նախատեսված են հույն բարձռաստիճան զինվորականի հանդիպումները Հայաստանի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հետ: Լ. Լոտիդիսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: