Պաղեստինի առաջնորդը համարում է, որ Իսրայելի հետ բանակցությունները ավարտված են

Պաղեստինի առաջնորդը համարում է, որ Իսրայելի հետ բանակցությունները ավարտված են

PanARMENIAN.Net - Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտնել է, որ Իսրայելի հետ լիարժեք բանակցությունների վերսկսման մասին նախնական բանակցություններն ավարտվել են, հաղորդում է MIGnews-ը:

«Ես մտադիր եմ հաջորդ շաբաթ խորհրդակցություն անցկացնել Արաբական պետությունների լիգայի հետ»,- հայտնել է նա` հավելելով, որ խորհրդակցությունների համար թեմա կդառնա նախնական բանակցությունների անցկացման համար ժամկետի երկարացման հնարավորությունը:

Ներկայումս պաղեստինյան կողմը ուժեղ միջազգային, մասնավորապես` «Քառյակի» և ԵՄ ուղղակի ճնշմանն է ենթարկվում, որոնք պնդում են Իսրայելի հետ բանակցությունների շարունակման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---