28 հոկտեմբերի 2003 - 18:23 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԳՐԱՆ-ՊՐԻ
Հայկական «SPS Cigaronne» ընկերության արտադրանքը արժանացել է ոսկե մեդալի եւ գրան-պրիի Մոսկվայում կայացած «Տաբակ Էքսպո-2003» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է ընկերության փոխտնօրեն Նվեր Սարգսյանը, հայ արտադրանքը ներկայացված էր համաշխարհային առաջատար ծխախոտային ընկերությունների շարքում: