Իրանը մտադիր է դադարեցնել նավթի արտահանումը Եվրոպա` մինչև ԵՄ էմբարգոյի ուժի մեջ մտնելը26 հունվարի 2012 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանն առաջիկա կիրակի կարող է վավերացնել եվրոպական երկրներին նավթի մատակարարման դադարեցման օրինագիծը, մինչև իրանական նավթի վերաբերյալ կսկսի գործել էմբարգոն: Այդ մասին գրում է Financial Times պարբերականը` հղելով Իմադ Հուսեյնիին: «Եթե օրինագիծն ընդունվի, կառավարությունը պարտավոր է դադարեցնել Եվրոպային նավթի վաճառքը, նախքան Եվրոպայի կողմից ընդունված նավթային էմբարգոն կգործի»,-հայտարարել է Հուսեյնին: «Մեջլիսի բազմաթիվ ներկայացուցիչներ անհամբեր են հաստատելու օրինագիծը, որի համաձայն Իրանի դեմ պատժամիջոցներ ընդունած եվրոպական երկրներից ոչ մեկին մի կաթիլ նավթ չի վաճառվի»,-հայտարարել է մեջլիսի պատգամավոր Նասեր Սուդանին, որին մեջբերում է Tehran Times պարբերականը: Սուդանիի կարծիքով, Եվրոպայի կողմից ընդունած պատժամիջոցները նախ և առաջ կանդրադառնան հենց իրենց վրա: Նախ, քանի որ իրանական նավթի փոխարեն եվրոպացիները ուրիշ բան չեն գտնի, երկրորդ`էմբարգոյի ընդունումը կհանգեցնի «սև ոսկու» գների աճի: Ուստի, Սուդանիի կարծիքով, եվրոպացիներն ուզած չուզած ստիպված են լինելու գնել իրանական նավթը միջնորդների միջոցով, ինչը էականորեն կբարձրացնի նրանց ծախսերը: Նախորդ երկուշաբթի ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարներ հաստատել էին իրանական նավթի մատակարարման համար էմբարգոյի ընդունումը: Նոր պատժամիջոցների փաթեթը ենթադրում է, որ հուլիսի 1-ից սկսած Եվրամիության բոլոր անդամները, որոնք նավթ են գնում Թեհրանից, պետք է լիովին դադարեցնեն այդ երկրից նավթի ներկրումը: Financial Times-ի տվյալներով, 2011թ ԵՄ երկրներն Իրանից միջինում գնել են օրական 600 հազար բարել նավթ: Իրանական նավթի ներկրման հիմնական բաժինը, մոտ 68 տոկոս, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային, Իսպանիային: Հունաստանում իրանական նավթի օգտագործումը մոտ 35 տոկոս է: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբինյանը տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը ներկայացրել է Միխայել Ռոթին Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ՀՀ–ում շարժական կապի 5G տեխնոլոգիա կներդրվի Նախատեսվում է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրում Արցախում էթնիկ զտում իրականացրած Բաքուն նեղսրտել է ՀՀ ԱԳՆ որակումներից Ըստ Հաջիզադեի, դա հարձակում չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա Արցախի նախկին ու ներկա ՄԻՊ–երը հայցով դիմել են Միջազգային քրեական դատարան Նրանց ներկայացնում են միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան |