2013թ. ամերիկյան կինոակադեմիան կանցնի էլեկտրոնային քվեարկության

2013թ. ամերիկյան կինոակադեմիան կանցնի էլեկտրոնային քվեարկության

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է քվեարկության ավանդական ձևից, և սկսած հաջորդ տարվանից իրականացնելու է էլեկտրոնային քվեարկություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Օսկարի» հանձնման ընթացքում էլեկտրոնային քվեարկության անցնելը որոշվել է Ակադեմիայի ներսում իրականացված մեկ ու կես տարվա հետազոտության արդյունքում:

Նորարարությունը կկիրառվի կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակների հանձնման արարողության 85-րդ տարելիցին: Ակադեմիկոսների ընտրությունը կանգ է առել Everyone Counts ընկերության վրա, որը մեկ տարվա ընթացքում կնախապատրաստի և կփորձարկի հաղթողների ընտրության նոր համակարգը: Այս ընկերության հաճախորդներից են համակարգչային անվտանգությամբ զբաղվող ընկերություններ, մասնավորապես ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:

Մինչ այժմ թեկնածուների և հաղթողների ընտրությունն իրականացվել է թղթե կտրոնների միջոցով, որոնք ուղարկվել են փոստով:

Այսպես, դեկտեմբերի վերջին ամերիկյան կինոակադեմիան այդ կտրոնները բաժանում էր իր անդամներին, որպեսզի որոշեր կինոաշխարհի գլխավոր մրցանակի թեկնածուներին:

«Օսկարի» ճակատագիրը որոշում են ակադեմիայի 5783 անդամներ: Իսկ նրանց նախընտրությունների արդյունքները ամփոփում է PricewaterhouseCoopers միջազգային աուդիտորական ընկերությունը:

Բոլոր անվանակարգերում թեկնածուները հայտարարվել են 2012թ հունվարի 24-ին, իսկ կինեմատոգրաֆիայում լավագույն աշխատանքների համար ոսկե արձանիկների հանձնման «տարվա արարողությունը» կկայանա փետրվարի 26-ին և ուղիղ եթեր կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում, հայտնում է ակադեմիան: Այն վերջին անգամ է հին ձևով անցկացվում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---