Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի 20-րդ տարեդարձն է 26 հունվարի 2012 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Այսօր հունվարի 26-ին լրանում է արցախցիների Քարինտակի համար հերոսվմարտի 20-րդ տարելիցը: Քարինտակի առասպելական մարտը ապագա հաղթանակների՝ Շուշիի ազատագրման ու ղարաբաղյան պատերազմում հաղթանակների առաջին ծիծեռնակն էր: Քարինտակը Շուշիի շրջանի ամենախոշոր գյուղն է: Այն գտնվում է Շուշիից 2 կմ հեռավորության վրա: Հունվարի լույս 26-ի գիշերը ադրբեջանական կազմավորումները, ունենալով 1,5 հազար զինվորներ և սպաներ, զրահատեխնիկա, առանց նախնական գնդակոծության թալանչիների ամբոխի ուղեկցությամբ խոշոր հարձակում ձեռնարկեցին Քարինտակի վրա: Հարձակումը կազմակերպվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի անմիջական մասնակցությամբ: Որոշվել էր կայծակնային հարված հասցնել միանգամից երկու կողմից և մի քանի ժամում գրավել գյուղը: Վաղ առավոտյան օմոնականների գրեթե երկու գումարտակ շրջապատեցին գյուղը: Քարինտակցիներն ունեին ընդամենը 40 ավտոմատ, մեկ հրանոթ, մեկ ականանետ, ինքնաշեն նռնակներ, որսորդական հրացաններ: Ամբողջ գյուղը, ներառյալ նաև կանանց, կանգնեց գյուղի պաշտպանությանը: Անկախ բազում զոհերից ու վիրավորներից, քարինտակցիներն անկոտրում էին և ադրբեջանցիները նահանջեցին մարտի դաշտում թողնելով 200 դիակ: Այդպիսով, չնայած մանրակրկիտ նախապատրաստմանը, ազերիների ռազմական գործողությունը ձախողվեց: Նույն օրն երեկոյան ադրբեջանական հեռուստատեսությունը հաղորդեց, որ սպանվել է 136 զինվոր ու սպա, իսկ որոշ ԶԼՄ-ներ Քարինտակի կիրճն անվանեցին «Արյունալի կիրճ», իսկ հունվարի 26-ը՝ «Արյունալի օր»: Հաջորդ մի քանի օրերին հակառակորդը գնդակծում էր գյուղը, սակայն ապարդյուն, քարինտակցիները սեփական կյանքի գնով պաշտպանեցին իրենց հողում ապրելու իրավունքը: Այդ մասին Ղարաբաղյան ազատագրական պատերազմի հանրագիտարանում այդ հերոսամարտի մասին գրված է. «…հատուկ նշանակություն ունեցավ Քարինտակի ինքնապաշտպանությունը 1992թ. հունվարի 25-26-ին, երբ հայ կամավորների սակավաթիվ ջոկատը կարողացավ ետ մղել հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերը և ոչնչացնել հակառակորդի 80 հոգուց բաղկացած ջոկատը» Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի զգալի նվազում կա Նա նաև հայտնել է, որ կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են Պապոյան. Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որ այստեղ մի քանի հազար ավել ցուցարար ունենային Ըստ նրա, նախկին նախագահների բանակցություններն ընդամենն այն մասին է եղել, թե երբ և ինչպես է հանձնվելու Լեռնային Ղարաբաղը Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի, սպասվում են անձրևներ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ ՀՀ-ում կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում Կենտրոնը նախագծվել և մշակվել է ավելի քան 18,000 քմ տարածքի վրա |