26 հունվարի 2012 - 12:23 AMT
Motorola-ն դատական հայց է ներկայացրել Apple-ի դեմ

Motorola Mobility ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Apple ընկերության: Ընկերությունն iPhone-ի՝ վեց նմանություն է հայտնաբերել, որոնք, պնդում է, կրկնօրինակում են Motorola-ն: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:

Պետք է նշել, որ Motorola Mobility-ն անցյալ տարի օգոստոսին գնեց Google-ը և տվյալ պարագայում, բնական է դատական հայցը, քանի որ Apple-ը Google-ի մեծ մրցակիցն է: Motorola –ի սմարթֆոններն այժմ աշխատում են Google-ի Android օպերացիոն համակարգով՝ Apple-ի iOS ՕՀ-ի հիմնական մրցակցով:

Երկու ընկերությունները «դատական պատերազմներ են» սկսել՝ չնայած Apple-ը դատական հայց երբեք չի ներկայացրել հենց Google-ի դեմ և ոչ էլ Google –ը հակառակը:

Motorola-ն պահանջում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տարածքային դատարանից դատական արգելք ընդունել Apple-ի iPhone սմարթֆոնների վաճառքի դեմ:

2011-ից Apple-ը դատական «պատերազմների» մեջ է Samsung, HTC ընկերությունների հետ: Միայն Samsung-ի հետ 2011-ին ընթացել է 30 դատական գործընթաց: