Հրայր Կարպետյան. Զինծառայության ժամկետի ավելացում կամ ուսանողների տարկետման վերացում չի ծրագրվում![]() 26 հունվարի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հերքել է լուրերը այն մասին, որ երկրում ծանր Ժողովրդագրական խնդրի պատճառով ծրագրվում է ավելացնել զինծառայության ժամկետները կամ ուսանողներին տարկետում չտրամադրել: «Մենք բարեհաջող լուծում ենք բանակի առջև ծառացած խնդիրները, և յուրաքանչյուր զորակոչից առաջ բանակը լուծում է իր համար կարևոր խնդիրներ»,-ընգծել է նա: Ըստ Կարապետյանի, խնդիրը լուծվում է բանակում պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հաշվին: Կարապետյանն ըդգծել է, որ դիտվում է ժամկետային զինծառայության զորակոչվածների առողջության վատթարացում, որի պատճառով նրանցից շատերը չեն ծառայում, կամ նրանց տրվում է ժամանակ` խնդիրը լուծելու համար: Նա նաև ասել է, որ ապագայում, երբ պատերազմի վտանգն անցնի, Հայաստանը ծրագրում է անցում կատարել ամբողջովին պրոֆեսիոնալ բանակի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |