26 հունվարի 2012 - 14:19 AMT
Ֆրանսիացի սենատորների քվեները բավարար չեն Ցեղասպանության օրինագիծը բողոքարկելու համար

Ֆրանսիացի սենատորներն ունեն ընդամենը 48 ժամ` սահմանադրական դատարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկելու համար: Օրինագծին դեմ հանդես եկող խորհրդարանականների թիվը ներկայումս 35 է:

Դժգոհ խորհրդարանականների թվում են թուրք-ֆրանսիական բարեկամական խմբի համանախագահ և UMP անդամ Միշել Դյեֆենբահերը և Սենատում UMP այլ անդամներ, ընդդիմադիր կողմի ներկայացուցիչներ: Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 60 անդամների աջակցություն, սակայն, ինչպես կարծում են փորձագետները, դրան հասնել չի հաջողվի:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը ուժի մեջ կդրվի 14 օրվա ընթացքում: